Թուրքիան խոստանում է գրավել Իսրայելի մայրաքաղաքը.

Yerusaghem

Վերջին շաբաթներին Թուրքիան փորձել է օտարերկրյա ԶԼՄ-ների միջոցով ներկայացնել իր դիրքորոշումը Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում՝ չնայած որ սեփական լրատվամիջոցները ծայրահեղական, հակաիսրայելական հայտարարություններ են անում՝ գրում է Jerusalem post-ը: 

Թուրքական լրատվամիջոցներից մեկի մեկնաբանը հայտարարել է, որ Թուրքիան կարող է «48 ժամվա ընթացքում մտնել Թել Ավիվ»: Ըստ նրա՝ «թուրքերը արաբների նման չեն», ինչը վառ հիշեցում է 1948-1967 թվականներին Իսրայելին հաղթելու արաբական բանակի անկարողության մասին: Իսրայելական կողմի համար թուրքական հեռուստատեսության մեկնաբանություններն անսովոր չեն: «Իսրայելի նկատմամբ ատելությունը, Իսրայելը ոչնչացնելու խոստումները, Երուսաղեմ մտնելու սպառնալիքները, Ալ-Աքսան ազատագրելու խոստումները և ազգայնական, հակասիոնիստական ​​ու հակասեմական հայտարարությունների տարածումը նորմալ երևույթ են Թուրքիայում»,- ասվում է հոդվածում:

Ըստ թերթի՝ Թուրքիայում իշխող կուսակցությանը քննադատող լրագրողների մեծ մասին լռեցրել են, մյուսներն էլ ստիպված փախել են երկրից կամ բանտարկվել: Թուրքիան ներկա իշխող կուսակցության օրոք համարվում է աշխարհում լրագրողների ամենամեծ բանտը:

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…