Չավուշօղլուն Ուկրաինայում հակառուսական հայտարարություն է արել

Chavushoghlu
 Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնել են Ուկրաինա, որտեղ պետք է մասնակցեն դեկտեմբերի 18-19 տեղի ունենալիք Թուրքիա-Ուկրաինա բարձր մակարդակի ռազմավարական խորհրդի 9-րդ նիստին։ 
Մինչ այդ թուրք պաշտոնյաները հանդիպել են Ղրիմի թաթարական համայնքի հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվել են մի շարք առանցքային հարցեր։ Հայտնի է նաև, որ Աքարի և Չավուշօղլուի հետ միասին Ուկրաինա է մեկնել Թուրքիայի ռազմարդյունաբերության ղեկավար Իսմայիլ Դեմիրը, որի նկատմամբ վերջերս ԱՄՆ-ի ղեկավարությունը պատժամիջոցներ էր կիրառել։
Ուշագրավ է, որ հանդիպումից հետո Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավարն իր Twitter-ի էջում մեկ անգամ ևս հայտնել է, որ Թուրքիան չի ճանաչում Ղրիմի բռնակցումը Ռուսասաստանին և այն որակում է, որպես ապօրինի գործողություն։
 
Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, որ թուրք պաշտոնյաները նման կերպով են անդրադառնում Ղրիմում տեղի ունեցած իրադարձություններին։ Ավելի վաղ նույնպես հնչել էին նման հայտարարությունները, որին պաշտոնական Մոսկվան արձագանքել էր։
ermenihaber.am

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…