17 ուժերը սկսել են անհնազանդության ակցիաներ. այսօր հայտարարված է իրենց պայքարի ամենավճռական օր

mitingner

Հայրենիքի փրկության շարժմանը մաս կազմող տարբեր անհատներ եւ կազմակերպություններ այս պահին Երեւանի տարբեր հատվածներից երթով շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ:

17 ուժերի կողմից այս օրը հայտարարվել է իբրեւ իրենց պայքարի ամենավճռական օր: Կոչ է արվել բոլորին՝ դիմել գործադուլի եւ դասադուլի, միանալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներին:

Այս պահին փաստաբաններն, օրինակ, Փաստաբանների պալատի շենքի մոտից երթով շարժվում են դեպի Ազգային ժողով, որից հետո պետք է գնան դատախազություն: Հանրապետության հրապարակում արդեն հավաքվել են 17 ուժերի ներկայացուցիչներ:

Հիշեցնենք, որ Այսօր ֆեյսբուքյան գրառմամբ անդրադառնալով առկա քաղաքական իրավիճակին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իիր էջում գրել էր. 

«1. 2018 թվականի հեղափոխության արդյունքում Հայաստանում իշխանությունից զրկված «էլիտան» փորձում է հասնել ռեւանշի: Ընդ որում՝ խոսքն ամենեւին միայն քաղաքական «էլիտայի» մասին չէ, այլ բոլոր նրանց, ովքեր մինչեւ 2018 թվականը ունեցել են արտոնություններ, 2018 թվականից հետո՝ չունեն:

2. Ժողովուրդը, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո զգացել է իր իշխանություն լինելու հանգամանքը, չի ուզում կորցնել այդ կարգավիճակը, մանավանդ հիմա, երբ օգտվելով հանգամանքից, որ իշխանությունն առավել կենտրոնացած է արտաքին անվտանգության խնդիրների սպասարկմամբ, ոմանք գործի են դրել «եթե հանրահավաքի չգաս, աշխատանքից կազատվես» տրամաբանությունը:

Այսպիսով՝ իրական հակադրությունը ոչ թե կառավարության եւ ընդդիմության միջեւ է, այլ 2018 թվականին արտոնություններից զրկված «էլիտայի» եւ ժողովրդի: Բայց բոլոր դեպքերում վճռորոշ խոսքը ասելու է ժողովուրդը, որովհետեւ եթե ժողովուրդը իր խոսքն ասի, «էլիտաները» ոչինչ անել չեն կարող»:

 

armtimes.con

Related Posts

Սերժ Սարգսյանն ընդունել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Ազգային խորհրդի ղեկավարի տեղակալները, խորհրդարանում ներկայացված բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: Ողջունելով հյուրերին՝…

Անի Կիրակոսյանը պնդում է՝ իրեն սպառնացել են վարչապետի ընտանիքի հետ կապված խաղային բիզնեսի գաղտնիքներ բացահայտելու համար

«Դիջիթեյն» ընկերության նախկին աշխատակից Անի Կիրակոսյանը, որին ավելի քան ինը տարվա աշխատանքից հետո ապօրինաբար աշխատանքից հեռացրել են, օրերս մեզ հետ կապ է հաստատել Միացյալ Նահանգներից։ Նրա պնդմամբ ընկերության ղեկավարներն ու…