Արցախում կարճ ժամանակում ստեղծվել է դաշտային ավտոպարկ

Avtopark

Երկու շաբաթվա ընթացքում Իվանյան (Խոջալու) բնակավայրի տարածքում դաշտային ավտոտեխնիկական համալիրի տեղակայման աշխատանքներ են իրականացվել՝ ռուսական խաղաղապահ զորակազմի ստորաբաժանումների ամենօրյա գործունեությունն ապահովող տրանսպորտային միջոցների և զրահամեքենաների վերանորոգման, տեխնիկական սպասարկման և տեխնիկական վիճակի մշտադիտարկման համար: Այդ մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը: 

6 հազար քառակուսի մետր տարածքում տեղ է հատկացվել ավելի քան 360 միավոր տեխնիկայի տեղակայման, սպասարկման և նորոգման կետի, վերահսկման և տեխնիկական կետի, КАЗС-2 բենզալցակայանի և ավտոզրահատանկային գույքի պահեստի համար: Սարքավորվել են մուտքային ճանապարհները, հիմնական և պահեստային ելքերը՝ հանձնարարված առաջադրանքները կատարելիս տեխնիկայի անխոչընդոտ դուրսբերման համար:

Ավտոպարկի տեխնիկական հագեցվածությունը թույլ է տալիս օրական վերանորոգել ավելի քան 10 միավոր ավտոմոբիլ և զրահամեքենա:

Դաշտային ավտոպարկի շահագործումը կապահովի պատասխանատվության գոտիներում ռուս խաղաղապահների ամենօրյա գործունեության անխափան տրանսպորտային աջակցությունը:

Հեղինակ`Մարի Կոստանյան
1lurer.am

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…