Թուրքիայի մեջլիսն ընդունել է Թուրքիա-Ադրբեջան արտոնյալ առևտրի համաձայնագրի մասին օրենքի նախագիծը

Turqia

Թուրքիայի մեջլիսի գլխավոր խորհրդում ընդունվել է Թուրքիայի և Ադրբեջանի միջև արտոնյալ առևտրի համաձայնագրի վերաբերյալ օրենքի նախագիծը: 

Խորհրդարանի ազգայնամոլական «Ազգայնական շարժում» (ԱՇԿ-MHP) կուսակցության պատգամավոր Յաշար Քարադաղն, անդրադառնալով օրենքի նախագծին, ընդգծել է, որ թուրք-ադրբեջանական հարաբերությունները բազմավեկտոր են և գտնվում են ռազմավարական բարձր մակարդակի վրա:   

Նրա խոսքով՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հարաբերություններում ամենակարևոր շարժիչ ուժը ակտիվորեն շարունակվող փոխադարձ բարձր մակարդակի այցերն են:

Քննարկմանը ելույթ է ունեցել նաև Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող, քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության պատգամավոր Մահիր Փոլաթը՝ տեղեկացնելով, որ վերոհիշյալ համաձայնագրով 2 երկրները 15 ապրանքատեսակի վերաբերյալ փոխադարձ արտոնյալ սակագներ են սահմանել:

 

ermenihaber.am

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…