ԼՂ հարցով մի շարք արևմտյան երկրների՝ մեր դեմ ընդունած բանաձևերը թղթի կտոր են. Ալիև

Aliev

 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ անհիմն է համարում Ղարաբաղում ռազմական գործողություններից հետո մի շարք արեւմտյան երկրների ընդունած բանաձեւերում պարունակվող մեղադրանքները Բաքվի հասցեին, գրում է ria.ru-ն: 

“Թող մեր դեմ բանաձևեր ընդունած երկրները բացեն աչքերը և նայեն ։ Կեղծավոր քաղաքական գործիչներ, բացեք ձեր աչքերը, նայեք: Ձեր խորհրդարանները բանաձեւեր են ընդունել։ Մեզ համար այդ բանաձևերը ոչ մի նշանակություն չունեն, դա թղթի կտոր է ։ Բայց բանն այն է, որ մեր դեմ կրկին անհիմն մեղադրանքներ են առաջադրվում ։ Նայեք, ֆրանսիական խորհրդարանի պատգամավորները, բելգիական և հոլանդական խորհրդարանների պատգամավորները, ի՞նչ են արել ձեր սիրելի հայերն այդ հողերում։ Բացեք քարտեզը եւ տեսեք, բացեք հանրագիտարանը եւ տեսեք, թե որ երկրի մի մասն է Զանգելանի շրջանը, Կուբաթլուի շրջանը”, — հայտարարել է Ալիևը:

 

infoport.am

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…