Փոփ արքա Մայքլ Ջեքսոնի՝ Կալիֆոռնիայում գտնվող կալվածքը վաճառվել է

Neverland

Կալֆոռնիայում՝ Սանտա-Բարբարա քաղաքի մոտակայքում գտնվող «Neverland Ranch» կալվածքը, որը պատկանում էր փոփ արքա Մայքլ Ջեքսոնին, նոր սեփականատեր ունի: Գնորդը դարձել է միլիարդատեր Ռոն Բարքլը: Նա հայտնել է, որ կալվածքը գնել է ներդրումների նպատակով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայութունը, հղում կատարելով «The Wall Street Journal»-ին, հայտնում է, որ 10 տարի առաջ մահացած Ջեքսոնի նախկին տունը և հողատարածքը միասին մոտ 1,1 հազար հա է: 2016 թվականին այդ կալվածքի համար  պահանջում էին 100 մլն դոլար, 2016-ին՝ 67 մլն: Ջեքսոնն այն ձեռք էր բերել 1988 թվականին 19.5 միլիոնով:

«Neverland Ranch»-ը փոփ արքայի սիրելի վայրերից էր: Այստեղ նա ընդունում էր երեխաներին, այդ թվում նրանց, որոնց նկատմամբ սեռական ոտնձգության գործով մեղադրանք էր առաջադրվել Մայքլ Ջեքսոնին: 2005 թվականին ընթացած դատական գործընթացի արդյունքում Մայքլ Ջեքսոնն արդարացվել էր: Դրանից  հետո Մայքլ Ջեքսոնը երդվել էր այլևս չվերադառնալ այդ առանձնատուն: Արդյունքում, կալվածքն անվանափոխվել է՝ դառնալով  «Sycamore Valley Ranch»:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…