Աժ փոխնախագահ Լենա Նազարյանի հետ այցելեցինք պատերազմում անմահացած Վազգեն Հովհաննիսյանի ընտանիքին. Աննա Հակոբյան

Lena Anna

Աժ փոխնախագահ Լենա Նազարյանի հետ այցելեցինք պատերազմում անմահացած Վազգեն Հովհաննիսյանի ընտանիքին՝ Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում։ Վազգենը չորս որդու հայր է։ Եւ չնայած այս հանգամանքը ազատում էր նրան պատերազմին մասնակցելու «պարտավորությունից», նա կնոջ՝ էմմայի հորդորներին ի պատասխան ասել է. Ինչպես տանը մնամ, երբ գյուղի տղերքը մարտերի մեջ են այնտեղ, զոհվում են։
Վազգենի որդիների համար շատ դժվար է հայրիկի բացակայության հետ հաշտվելը, բայց նրանք դեռ կհասկանան իրենց հոր որոշումը, քաջությունն ու հերոսությունը, կհպարտանան իրենց հայրիկով։

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…