ՏՄՊՊՀ. Կորոնավիրուսային համավարակի ընթացքում նարնջի, մանդարինի, կիվիի և կիտրոնի գների տատանումները հակամրցակցային համաձայնության արդյունք են եղել

narinj

ՏՄՊՊՀ. Կորոնավիրուսային համավարակի ընթացքում նարնջի, մանդարինի, կիվիի և կիտրոնի գների տատանումները հակամրցակցային համաձայնության արդյունք են եղել
🔍🍊🍋🥝ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ ս.թ. փետրվարի 1-ից ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում նարնջի, մանդարինի, կիվիի և կիտրոնի գնային տատանումներով և դրանց նկատմամբ սպառողների պահանջարկով պայմանավորված ուսումնասիրության արդյունքում հարուցված վարչական վարույթի շրջանակում հակամրցակցային համաձայնություն կնքելու համար «Բեստ ֆրութս ԱՄ», «Արտ-ֆրուիտս», «Պրոմոութ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների նկատմամբ կիրառվել է տուգանք ընդհանուր շուրջ 39 մլն դրամի չափով:
Հանձնաժողովն արձանագրել է, որ նշված ընկերությունները համաձայնեցված կարգով հաշվետու ժամանակաշրջանում բարձրացրել են նոր կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակի ընթացքում առավել մեծ պահանջարկ վայելող վերոնշյալ պտուղների իրացման գները, ինչը հանգեցրել է հատկապես առևտրային ցանցերի մոտ այդ ապրանքների իրացման գների էական բարձրացման:
Որոշման մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության
պետական հանձնաժողով

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…