Իրանում ազերի ակտիվիստ է բանտարկվել

Azeri

Թավրիզի հեղափոխական դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ազերի (իրանական ծագմամբ թյուրքախոս ժողովուրդ, չշփոթել ադրբեջանցի անվան հետ) ակտիվիստ Ալի Ազիզիին։

Նա մեղադրվում է  Իրանի վարչակարգի դեմ քարոզչություն անելու և «Հարավային Ադրբեջանի ազգային ազատագրության ճակատ» (GAMAC) կազմակերպության անդամ լինելու մեջ։ Այս մասին հայտնում է Իրանի մարդու իրավունքների ակտիվիստների լրատվական գործակալությունը (HRANA):

Նշենք, որ Բաքվում գրանցված այդ կազմակերպության նպատակն Իրանի հյուսիսային՝ թյուրքախոս իրանցիներով բնակեցված նահանգներն Իրանից անկախ հռչակելն ու Ադրբեջանին միացնելն է:

Թուրքիայի պետական լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Ալի Ազիզին պաշտպանում է Իրանում բնակվող ազերիների «մայրենի լեզվով կրթություն ստանալու և վերջիններիս այլ սահմանադրական իրավունքները»։ 

Թուրքիայում հատկապես վերջին շրջանում պանթյուրքիզմի քողի ներքո իրականացվող քարոզչության նպատակն է ակտիվացնել Իրանի թյուրքախոս ժողովուրդներին։ 

ermenihaber.am

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…