Ռուս-թուրքական վերահսկողության կենտրոնի ակտիվ տեղակայումը սկսվել է. Լավրով

Lavrov

Այսօր Սոչիում տեղի է ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը: Ռազմավարական պլանավորման համատեղ խմբի 8-րդ նիստ շրջանակում մամուլի ասուլիսի ժամանակ արտգործնախարարները, ի թիվս երկկողմ և միջազգային բազմաթիվ հարցերի, անդրադարձել են նաև Արցախի հիմնահարցին:

«Միջազգային թեմաներից մենք առաջնահերթություն ենք տվել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին: Ողջունում ենք Անկարայի ջանքերն ու աջակցությունը կողմերի միջև իրենց պարտավորությունների կատարման իրականացմանը, մասնավորապես՝ եռակողմ հայտարարության, ինչպես նաև հրադադարի ռեժիմի պահպանման մասով պարտավորությունների կատարումը վերահսկող ռուս-թուրքական համատեղ կենտրոնի շրջանակում: Այդ համատեղ կենտրոնը ստեղծվում է ՌԴ-ի և Թուրքիայի նախագահների պայմանավորվածության արդյունքում: Այժմ տեղի է ունենում կենտրոնի ակտիվ տեղակայման գործընթացը»,- հայտարարել է Սերգեյ Լավրովը:

Լավրովը նշել է, որ թե՛ ռուսական և թե՛ թուրքական կողմերը համակարծիք են, որ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը որևէ կողմ չպետք է օգտագործի՝ տարածաշրջան օտարերկրացի վարձկանների ներթափանցման փորձի համար:

Արցախում ստեղծված իրավիճակի մասին խոսել է նաև Թուրքիայի արտգործնախարարը: Մևլութ Չավուշօղլուն մասնավորապես անդրադարձել է այժմ տարածաշրջանում ստեղծված իրավիճակին և պայմանավորվածություններից հետո ձեռք բերված արդյունքներին:

«Մենք արդեն տեսնում ենք արդյունքները, հաստատվել է հրադադարի ռեժիմը: Շատ շուտով կստեղծվի նաև հրադադարի ռեժիմի կատարումը վերահսկող համատեղ կենտրոնը: Անհրաժեշտ վստահության դեպքում հնարավոր կլինի խաղաղություն հաստատել: Շատ կարևոր են նաև ռուս-թուրքական հարաբերությունները: Մենք ցանկանում ենք, որ խաղաղություն հաստատվի, և տարածաշրջանը զարգանա»,- հայտարարել է Չավուշօղլուն:

 

 

Հեղինակ`Մարի Կոստանյան
1lurer.am

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…