Ունենք բոլոր հիմքերը, չնայած մեր առջև ծառացած խնդիրներին ու դժվարություններին, լավատեսությամբ նայել դեպի ապագա. Կոպիրկին

Despan

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի առիթով:

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Սիրելի բարեկամներ,

Ավարտին է մոտենում 2020 թվականը, որը բոլորիս համար դարձել է լուրջ փորձությունների տարի: Կորոնավիրուսային համավարակը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման հետ կապված դրամատիկ իրադարձությունները հետք են թողել մեր կյանքի բոլոր կողմերի վրա։
Խիստ մարտահրավերների պայմաններում առանձնահատուկ հստակությամբ դրսևորվեցին մեր երկրներին միավորող եղբայրական, դաշնակցային հարաբերությունների պահանջված և անայլընտրանք լինելը և դրանց ավանդաբար բնորոշ հատկանիշները՝ ռազմավարական շահերի ընդհանրությունը, աջակցությունը, օգնության գալու և փոխվստահության պատրաստակամությունը:
Այս ուղեբեռով մուտք գործելով նոր տարի՝ մենք ունենք բոլոր հիմքերը՝ չնայած մեր առջև ծառացած խնդիրներին ու դժվարություններին, լավատեսությամբ նայել դեպի ապագա։
Նոր տարուց մենք միշտ բարի լուրեր և ուրախ իրադարձություններ ենք ակնկալում։ Ուզում եմ հավատալ, որ այն մեզ չի խաբի։
Մաղթում եմ բոլորիս, մեր ընտանիքներին խաղաղ երկինք, առողջություն և բարեկեցություն:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»:

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…