Կապիտոլիումի անկարգություններից հինգերորդ մարդն է մահացել

Kapitolium

Վաշինգտոնի ոստիկանությունը հաստատել է, որ հինգշաբթի ուշ երեկոյան մահացել է իրենց սպաներից մեկը, որը լուրջ վնասվածքներ էր ստացել նախագահ Թրամփի կողմնակիցների՝ Կոնգրես ներխուժման ժամանակ: Նա դարձավ հունվարի 6-ին Վաշինգտոնում տեղի ունեցած անկարգությունների հինգերորդ զոհը: Այս մասին հայտնում է cnn-ը:

Օհայոյից դեմոկրատ կոնգրեսական Թիմ Ռայանը հայտարարել է, որ Կոնգրեսի շենքը գրավելու հարցում ամբոխին օգնել են իրավապահ մարմինների աշխատակիցները: Նրանք են բացել արգելապատնեշները ցուցարարների առջև և նույնիսկ սելֆի են արել նրանց հետ:

Միջադեպից հետո պաշտոնից հեռացել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի չորս բարձրաստիճան պաշտոնյա, Կապիտոլիումի ոստիկանության ղեկավարը, Սպիտակ տան և վարչակազմի մի շարք պաշտոնյաներ, այդ թվում՝ տրանսպորտի նախարար Էլեյն Չաոն և կրթության նախարար Բեթսի Դևոսը:

ԱՄՆ դաշնային դատախազի պաշտոնակատար Մայքլ Շերվինն էլ ասել է, որ կուսումնասիրվի տեղի ունեցած անկարգություններում պաշտոնյաների մասնակցության հարցը: Ըստ ամերիկյան հեռուստաալիքների՝ հետաքննությունը վերաբերելու է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:

Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
1lurer.am

Related Posts

Վահան Մկրտչյանը ԱՄՆ-ից կոչ է անում ընտրություններով փոխել Հայաստանի ապագան

ՀՀ Նախագահի գործերի կառավարչի նախկին տեղակալ, ՀՀ Նախագահի աշխատակազմի և ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախկին բարձրաստիճան պաշտոնյա Վահան Մկրտչյանը հանդես է եկել հրապարակային ասուլիսով՝ դիմելով Հայաստանի քաղաքացիներին և կոչ անելով…

Սյունիքի նախկին մարզպետին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն. «Հետք»

«Սյունիքի նախկին մարզպետ, Ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, որդին ու կինը 2025թ. մայիսի 8-ին հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Նրանց պատկանող գույքի…