Ավարտվել է եկեղեցու պահակի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

pahak

 ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են  Աբովյան քաղաքում գտնվող եկեղեցու պահակի սպանության դեպքի հանգամանքները:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2020թ. մայիսի 24-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի 68-ամյա բնակիչը գնացել է «Սարալանջ» թաղամասի գերեզմանատան հարակից տարածքում գտնվող եկեղեցու բակ՝ լվացվելու, որտեղ անձնական հարցի շուրջ նրա և եկեղեցու պահակի միջև վիճաբանություն է առաջացել, որի ընթացքում 68-ամյա տղամարդը օղու շշով հարվածել է պահակի գլխին և վերջինս վայր է ընկել: 68-ամյա տղամարդը հեռացել է, սակայն նույն օրը՝  ժամը 19:00-ի սահմաններում, վերադարձել է եկեղեցու բակ, նույն հարցի շուրջ վիճաբանել պահակի հետ, ձեռքերով և ոտքերով, ինչպես նաև բազալտե սալիկով դիտավորությամբ բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, այդ թվում՝ գլխին: Այնուհետև շարունակելով իր հանցավոր դիտավորությունը՝ ձեռքերով սեղմել է նրա պարանոցը և առաջացրել է մեխանիկական շնչահեղձություն՝ ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելով եկեղեցու պահակին:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 68-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…