Հայաստանը երկաթուղային կապ կունենա Ռուսաստանի հետ. Ալիև

Aliev

Հայաստանը երկաթուղային կապ կունենա Ռուսաստանի հետ՝ Ադրբեջանի տարածքով, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ տեղեկացնում է РИА Новости-ն:

«Ավելի քան 30 տարի անց Ադրբեջանը Հայաստանի տարածքով տրանսպորտային հաղորդակցության միջոցով կապ կունենա Ադրբեջանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ, Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի տարածքով երկաթուղային ճանապարհով կապ կունենա Ռուսաստանի, Իրանի հետ»,- ասել է Ալիևը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ:

Նա նշել է, որ Ադրբեջանը Թուրքիա ելք կունենա դարձյալ Նախիջևանի միջոցով:

Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
1lurer.am

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…