Հունաստանի արտգործնախարար․ «Ներկայիս Թուրքիան այլևս առաջվանը չէ»

Nikos

Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը հունական հայտնի «Kathimerini» թերթին տված հարցազրույցում անդրադարձել է թուրք-հունական հարաբերություններին։ 

Մինչ Դենդիասը նշել է, որ ներկայիս Թուրքիան այլևս այն Թուրքիան չէ, որը կար 2016-ին, երբ տեղի էր ունենում Կիպրոսի հարցի շուրջ թուրք-հունական նախնական բանակցությունների վերջին փուլը, թուրքական աղբյուրը խեղաթյուրել է հույն նախարարի խոսքը և գրել, որ Հունաստանի ԱԳ նախարարի խոսքով՝ Թուրքիան այլևս 100 տարի առաջվա «Եվրոպայի հիվանդ մարդը» չէ։ 

«Ներկայիս Թուրքիան շեղվում է մինչ 2000-ականների Թուրքիայի ուղեգծից, որն անհամբեր սպասում էր եվրոպական ինտեգրմանը»,-ասել է Դենդիասը։ Նա նաև հայտնել է, որ Հունաստանը պատրաստ է ընդունել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի՝ Կիպրոսի հարցով ոչ պաշտոնական հնգակողմ կոնֆերանսին մասնակցելու առաջարկը։

Նշենք, որ անցյալ շաբաթ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել էր Հունաստանի հետ քննարկումներ սկսելու մասին։ 

 

ermenihaber.am

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…