«Եվրատեսիլ 2021»-ը կկայանա՝ անկախ կորոնավիրուսի համավարակից

eurovision

2021 թվականին «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը տեղի կունենա՝ անկախ կորոնավիրուսի համավարակից:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով lenta.ru-ն, երաժշտական մրցույթի ճակատագրի մասին խոսել է մրցույթի մեկնաբան, դերասան և կատակերգակ Գրեմ Նորթոնը:

Արտիստը հավաստիացրել է, որ միջոցառումն այս տարի կանցկացվի ավանդական ձևաչափով: Մրցույթի շրջանակում տարբեր երկրների երաժիշտները կպայքարեն առաջին տեղի համար: Մրցույթի կազմակերպիչները ելույթների ձայնագրության կիրառման հնարավորություն կստեղծեն, եթե մասնակիցները չկարողանան մեկնել Ռոտերդամ կամ ստիպված լինեն կարանտինում լինել այնտեղ հասնելուն պես: Ձայնագրված համարների համար խիստ կանոններ կսահմանվեն:

Նորթոնը կասկածներ է հայտնել, որ վոկալային մրցույթը «կանցկացվի 20 հազար հանդիսատես ունեցող համերգասրահում»:

2020 թվականի սեպտեմբերին «Եվրատեսիլ» երգի մրցույթի կազմակերպիչները  2021-ին անցկացվող մրցույթի չորս սցենար են առաջարկել՝ ընդգծելով, որ մրցույթի ձևաչափը կախված կլինի աշխարհում հակահամաճարակային իրավիճակով: Մրցույթի եզրափակիչը նախատեսվում է անցկացնել մայիսի 22-ին:

«Եվրատեսիլ 2020»-ը, որը պետք է անցկացվեր Ռոտերդամում, չեղարկվել էր կորոնավիրուսի տարածման պատճառով: 2020-ին մրցույթում Հայաստանը պետք է ներկայացներ հունահայ երգչուհի Աթենա Մանուկյանը:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…