Թուրքական հեռուստաընկերությանը զայրացրել է Ջո Բայդենի որոշումը

t

 Թուրքիայի պետական ​​«TRT» հեռուստատեսությանը զայրացրել է  ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի կադրային առաջին նշանակումը Մերձավոր Արևելքում:

Անկարայի դժգոհության պատճառը մասնավորապես այն է, որ Բայդենը Բրեթ ՄըքԳուրքին նշանակել է որպես ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի հարցերի համակարգող: 

«ՄաքԳուրքը կարևոր դերակատարություն է ունենցել ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների համար Մերձավոր Արևելքում, և այժմ կարծես նա վերադարձել է իր գործն ավարտին հասցնելու համար», – հայտնում է թուրքական հեռուստատեսությունը:

Բրեթ Մաքգուրկն ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացն էր «Իսլամական պետության» ահաբեկչական  կազմակերպության դեմ պшյքшրnւմ և անմիջական մասնակցություն է ունեցել «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» (Սիրիայի քրդական ուժեր) հետ համագործակցության հարցում, որոնց Անկարան համարում է шհшբեկչшկшն ուժեր։

Ուշագրավ էր, որ 2018-ի դեկտեմբերին ԱՄՆ-ի զnրքերը Սիրիայից դուրս բերելու մասին Դոնալդ Թրամփի անսպասելի որոշումից հետո ՄըքԳուրքը հրաժարական տվեց:

 

 

ermenihaber.am

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…