Արտակարգ դեպք Նուբարաշենի բանտում․ կարանտինային խցում հայտնաբերվել է Ուկրաինայի 28-ամյա քաղաքացու կախված դի

kaxvac

 SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, հունվարի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել ՀՀ Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, ժողովրդին հայտնի՝ «Սովետաշենի բանտում»։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 09։30-ի սահմաններում բանտի հերթապահ աշխատակիցները նկատել են, որ բանտի կարանտինային թիվ 10 խցում սավանով ճաղավանդակից կախված տղամարդ կա։ Դեպքի մասին քրեակատարողական հիմնարկից տեղեկությունը փոխանցել են Ոստիկանության Էրեբունու բաժին և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ քննչական խումբը։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ կախվածը Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի 28-ամյա Վալերի Կոմենդանտն է։ Գ․ Շաշյանի տեղեկություններով՝ նա 2020 թվականի օգոստոսի 20-ից գտնվում է քրեակատարողական հիմնարկում, որպես կասկածյալ ՀՀ քր. օր. 38-267 պրիմ 1 հոդ. 3-րդ մասի 1-ին կետի և ՀՀ քր. օր. 34-266 հոդ. 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։ Փաստի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Հովհաննիսյանի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…