Հայտնի չէ, թե Ռոբերտ Քոչարյանին ինչի հիման վրա է թույլատրվում մեկնել ՀՀ-ից. դատախազ

Qocharyan

 «Մարտի 1»-ի գործով այսօրվա դատական նիստի սկզբում դատախազ Գևորգ Բաղդասարյանը հանդես եկավ հայտարարությամբ: Նա տեղեկացրեց, որ դատարանը թույլատրել է ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանին փետրվարի 3-8-ը մեկնել ՀՀ-ից, և դրա հիման վրա դատարանը խնդրել է իրավապահներին Քոչարյանի վերաբերյալ սահմանափակումները ժամանակավորապես վերացնել, հետո կրկին կիրառել: Դատախազն ասաց, որ իրենց հայտնի չէ՝ Ռոբերտ Քոչարյանին ինչի հիման վրա է թույլատրվում մեկնել ՀՀ-ից:

«Նախորդ դատական նիստերից մեկում մենք այս հարցը բարձրացրել ենք, բայց դատարանից որևէ պարզաբանում չենք ստացել: Մեզ հայտնի չէ, թե Ռոբերտ Քոչարյանին ինչի՛ հիման վրա է թույլատրվում մեկնել ՀՀ-ից, ինչով է դա պայմանավորված: Վստահ եմ՝ մենք դրան պետք է տեղեկացված լինենք, քանի որ ամբաստանյալի՝ դատական նիստերի մասնակցությունը և դրա հետ կապված բոլոր ռիսկերը շոշափում են մեր կողմից իրականացվող մեղադրանքի պաշտպանության սահմանադրական գործառույթը: Հետևաբար մենք պետք է հավասարապես տեղեկացված լինենք այդօրինակ գրությունների պատճառների մասին, մասնակցելու դրանց քննարկմանը, հայտնելու դիրքորոշումներ, առարկելու կամ համաձայնելու»,- ասաց դատախազ Բաղդասարյանը:

Դատավոր Աննա Դանիբեկյանն էլ նշեց, թե դատավարության յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի ծանոթանալ գործերի նյութերին ու ստանալ տեղեկություններ, և որ դատախազները կարող են ծանոթանալ հիմքերին:

Այնուհետև դատարանն անցավ պաշտպանական կողմի՝ դատավոր Դանիբեկյանին բացարկ հայտնելու միջնորդության քննարկմանը:

 

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…