Ադրբեջանական կողմը չեղարկել է Ֆիզուլիի և Ջաբրայիլի ուղղությամբ նախատեսված որոնումները

Hadrut

Մարտական գործողությունների վայրերում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Հադրութ քաղաքի հատվածում հայտնաբերվել է 1 զոհվածի աճյուն: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց  Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

«Նախնական հնարավոր չի եղել պարզել զոհվածը քաղաքացիական անձ է, թե զինծառայող:   Դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել՝ պարզելու ինքնությունը: Ընդհանուր առմամբ առայսօր հայտնաբերվել է 1355 զոհված զինծառայողի և քաղաքացիական անձանց աճյուններ:  Փետրվարի 3-ին որոնողական աշխատանքներ էին նախատեսված Վարանդայի (Ֆիզուլի )  և Ջրականի  (Ջաբրայիլ ) ուղղությամբ, սակայն ադրբեջանական կողմը, առանց պատճառաբանության, չի թույլատրել»,-նշեց Թադևոսյանը՝ հավելելով, որ զուգահեռ շարունակվում են նաև հնարավոր ողջ մնացած զինծառայողների ու քաղաքացիների որոնման աշխատանքները:

«Յուրաքանչյուր երեկո Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ներկայացուցիչները ծնողներին են ներկայացնում իրականացված աշխատանքների արդյունքները, քննարկում ու ծրագրավորում՝ հաջորդ օրվա անելիքը»,-մանրամասնեց պատասխանատուն:

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…