Թուրքերը վրացական անօդաչուների նախատիպ են համարում իրենց բայրաքթարները

Naxatip

Թուրքիայում ոգևորված են, որ թուրքական արտադրության «Bayraktar» TB2 հարվածային անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) «նախատիպ» են դարձել վրացական ԱԹՍ-ների արտադրության համար:

«Tbilisi Aviation Plant» ընկերությունը, որը 2019-ից սկսած T-31 ծրագրի շրջանակում փորձում է զարգացնել հետախուզական և հարվածային ԱԹՍ-ների ազգային արտադրությունը, իբրև հայտարարել է, որ դրանց ստեղծման համար օրինակ են ծառայում թուրքական բայրաքթարները: Ըստ թուրքական մամուլի՝ հիշյալ ընկերության հայտարարությունում ասվում է, թե վրացական ԱԹՍ-ների արտադրությունում իրենք նպատական ունեն կիրառել Թուրքիայի փորձը: Այնինչ վրացական ընկերությունն իր տարածած հայտարարությունում չի նշել, որ իրենք որպես նախատիպ վերցրել են թուրքական  ԱԹՍ-ները։ 

Նշենք, որ ավելի վաղ վրացական «Tam-Management» ընկերությունը T-31 ԱԹՍ-ի ստեղծման մասին խոսելիս, հայտնել էր, որ այն որոշ պարամետրերով գերազանցում է իսրայելական ու թուրքական անօդաչու թռչող սարքերին, սարքն ի վիճակի է մեկ օր թռչել 350կգ բեռնատարողությամբ: Եվ եթե վառելիքի լրացուցիչ բաք են տեղադրում՝ թռիչքի տևողությունը կարող է  հասնել  մինչև 72 ժամի:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…