Թուրքական «Աքընջը» ԱԹՍ-ների սերիական արտադրությունը սկսվել է․ Baykar Savunma

Bayraktar

«Բայրաքթար ՏԲ 2» անօդաչու թռչող սարքեր արտադրող թուրքական «Բայքար» (Baykar) ընկերությունը սերիական արտադրության է դրել Աքընջը (Akıncı) տեսակի նոր հարվածային ԱԹՍ֊ները։ Դրանք շուտով կհանձնվեն Թուրքիայի ԶՈւ սպառազինությանը։

Այս մասին այսօր հայտարարել է «Բայքար» ընկերության տեխնիկական գծով տնօրեն Սելչուք Բայրաքթարը, փոխանցում է թուրքական իշխանամետ «Հյուրիեթ» լրատվական գործակալությունը։

Հիշեցնենք, որ այս ԱԹՍ֊ի առաջին փորձնական թռիչքը եղավ 2019թ. վերջին, իսկ մինչ այդ դրա վրա փորձարկվել էին Ուկրաինայում հիմնադրված թուրք-ուկրաինական Black Sea shield ձեռնարկության մշակած ուկրաինական ԱԻ-450Տ շարժիչներով։

ԱԹՍ-ի մշակումը սկսվել է 2017թ. մայիսից: Այն սկզբնապես նախատեսվում էր գործարկել «Թուրքական ավիաշինական արդյունաբերություն» ընկերության (TAI) մշակած PD 220 շարժիչով։

«Աքընջը» հարվածայնի ԱԹՍ–ի մարտավարատեխնիկական բնութագիրը.

  • Թևերի բացվածքը՝ 20 մ;
  • Առավելագույն թռիչքային զանգվածը՝ 4500 կգ;
  • Օգտակար ներքին բեռնատարողությունը՝ 450 կգ;
  • Օգտակար արտաքին բեռնատարողությունը՝ 900 կգ;
  • Թռիչքի առավելագույն տևողությունը՝ 24 ժ;
  • Թռիչքի առավելագույն բարձրությունը՝ ~12 կմ։

ԱԹՍ-ին կարող է կցվել 6 հրթիռ։ Հնարավոր հրթիռներն են՝ «MAM-L», «MAM-C», «BOZOK», «CİRİT», «SOM-A», «LGK», «HGK», «KGK»։ Սրանք բոլորը թուրքական տարբեր ընկերությունների արտադրանքներ են։

 

razm.info

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…