Սաուդյան Արաբիան շարունակում է արգելել թուրքական ապրանքների մուտքը

Saudyan

 Սաուդյան Արաբիան շարունակում է թուրքական ապրանքների նկատմամբ արգելք կիրառել՝ թույլ չտալով դրանց մուտքը իր երկրի տարածք։

Արդյունքում հարյուրավոր բեռնատար մեքենաներ ամիսներ շարունակ մնացել են մաքսատանը և մաքսազերծման որևէ գործողություն չի իրականացվում։

Թուրքական ապրանքների բոյկոտը մտահոգել է Թուրքիային։ Չնայած դեռևս նոյեմբեր ամսին Սաուդյան Արաբիայի Արտաքին գործերի նախարար Ֆայսալ բին Ֆերհան էլ Սուուդը հայտարարել էր, որ բարիդրացիական հարաբերություններ ունեն Թուրքիայի հետ և հերքել էր թուրքական ապրանքների նկատմամբ բոյկոտի մասին լուրերը՝  այնուամենայնիվ հետագա ամիսները ցույց տվեցին, որ թուրքական ապրանքների նկատմամբ կիրառվում են արգելքներ։

Բոյկոտի արդյունքում թուրքական տնտեսությունը լուրջ կորուստներ է կրում։ Եթե 2020 թվականի հունվար ամսի դրությամբ Թուրքիայից դեպի Սաուդյան Արաբիա արտահանման ծավալը կազմել էր 221.9 միլիոն դոլար, ապա 2021 թվականի հունվարի դրությամբ՝ ընդամնենը 16.5 միլիոն դոլար, այսինքն՝ 92.5%-ով անկում է գրանցվել։

Սաուդյան Արաբիան մինչ այդ հանդիսանում էր Թուրքիայի խոշորագույն առևտրային գործընկերներից մեկը։ Թուրքիայից Սաուդայան Արաբիա տարեկան արտահանման ծավալը հասնում էր շուրջ 3 միլարդ դոլարի։

Ներկայումս Թուրքիան մտահոգ է , որ թե´ Սաուդյան Արաբիան, թե´ Արաբական Միացյալ Էմիրությունները փորձում են թուրքական ապրանքներին այլընտրանք գտնել։

Աղբյուր`    Ermenihaber.am

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…