Ավստրալացի պատգամավորն իր աշխատասենյակում կկախի Արցախի դրոշը

droshy

 Ծագումով հույն ավստրալացի պատգամավոր Թոմ Կուցանտոնիսը, որի նախաձեռնությամբ Վեսթ Թորենթ նահանգը ճանաչեց Արցախի ինքնորոշման իրավունքը և դատապարտեց Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիան 2020-ի աշնանը, խորհրդարանում իր ելույթի ժամանակ ցույց է տվել Արցախի պետական ​​դրոշը և ասել հետևյալ խոսքը.

«Այս դրոշը ես կկախեմ իմ աշխատասենյակում, կկախեմ հպարտությամբ՝ հաջակցություն փոքրամասնության, որն ուզում է խաղաղ ապրել իր հայրերի և մայրերի հողում, ցանկանում է ներդաշնակ ապրել հարևանների հետ, չի ձգտում կայսրության, ընդարձակման, պատերազմի: Նրանք պարզապես ուզում են ապրել և ներկայացնել իրենց ազգությունը, հավատքն ու մշակույթը, որպեսզի դրանք փոխանցեն իրենց երեխաներին»: Այս մասին տեղեկացնում է infoteka24-ը:

Հարավային Ավստրալիան պետության երկրորդ նահանգն է, որը ճանաչել է Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքը՝ դատապարտելով Ադրբեջանին և Թուրքիային հայկական երկրների դեմ իրենց ագրեսիայի համար:

Հեղինակ`Մարիամ Մխիթարյան

Related Posts

Սյունիքի նախկին մարզպետին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն. «Հետք»

«Սյունիքի նախկին մարզպետ, Ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, որդին ու կինը 2025թ. մայիսի 8-ին հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Նրանց պատկանող գույքի…

Ինձ համար միակ նորությունն այն էր, որ Հայաստանը 11 միլիոն դոլարով հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ–ից. Մարուքյան

Ջեյ Դի Վենսի և Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ կարող եմ ասել, որ ինձ համար միակ նորությունն այն էր, որ Հայաստանը 11 միլիոն դոլարով հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ–ից։ Այս մասին…