ԱՄՆ-ը կոշտ է արձագանքել Թուքիայի հեղաշրջման փորձին ԱՄՆ մասնակցության մասին մեղադրանքներին

heghapoxutyun

ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը մեկնաբանել է Թուրքիայի հայտարարությունները՝ 2016 թվականի հեղաշրջման փորձին Միացյալ Նահանգների ներգրավման վերաբերյալ:

Նշենք, որ ավելի վաղ Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն պնդել էր, որ 2016թ. հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձի մեջ դերակատարում է ունեցել ԱՄՆ-ն:

«Միացյալ Նահանգները 2016 թվականի հեղաշրջման փորձում ներգրավված չի եղել և անմիջապես դատապարտել է այն: Վերջին շրջանում Թուրքիայի բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից արված անհիմն պնդումներն ամբողջությամբ կեղծ են:

Այդ մեկնաբանությունները և Թուրքիայում իրադարձությունների համար ԱՄՆ պատասխանատվության մասին այլ անհիմն ու անպատասխանատու պնդումները չեն համապատասխանում Թուրքիայի՝ ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերոջ և ՆԱՏՕ-ի անդամի կարգավիճակի հետ», — ասված է Նեդ Փրայսի հայտարարության մեջ:

 

ermenihaber.am

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…