ՔԿ-ն քննության առարկա է դարձրել դեռահասի կողմից համակարգչային խաղերի ազդեցության տակ ինքնասպանություն գործելու վարկածը

Sini kit

Քննչական կոմիտեն ուսումնասիրում է 15-ամյա Հրաչյա Ներսիսյանի՝ համակարգչային խաղերով տարվելու և դրա ազդեցության տակ ինքնասպանություն գործելու վարկածը։ Այս մասին«Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։

Հիշեցնենք, որ 2005թ ծնված անչափահասի անհետ կորելու մասին հաղորդում է ներկայացվել հունվարի 29-ին՝ ժամը 21։30-ին։ Իրականացված օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում 2021թ. հունվարի 31-ին տղայի դիակը հայտնաբերվել է Կիևյան կամրջի տակ՝ կտորե պարանով ծառից կախված վիճակում: Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել, իսկ տաբատի գրպաններից հայտնաբերվել են տղայի անձնական իրերը: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի (ինքնասպանության հասցնելը) 1-ին մասով, որի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին:

 

15-ամյա պատանու մահվան լուրը մեծ աղմուկ է բարձրացրել, իսկ մամուլում շրջանառվել են տարբեր վարկածներ՝ պատանու մահվան հանգամանքների վերաբերյալ։ Մասնավորապես հայտարարվել էր, թե տղան խաղացել է «Синий кит» համակարգչային խաղը, որի ավարտին, եթե խաղի մասնակցին չի հաջողվում հաղթել, ապա պետք է կատարի իրեն բաժին հասած հանձնարարությունը, որը կարող է լինեն ինքնավնասում, որևէ մեկի դեմ մահափորձ կամ ինքնասպանություն։

 

«Փաստինֆո»-ն դիմել էր ՀՀ ՔԿ՝ պարզելու, թե նախաքննական մարմնի կողմից քանի վարկած է առաջ քաշվել՝ պատանու մահվան հանգամանքների շուրջ եւ արդյոք համակարգչային խաղերի ազդեցության տակ ինքնասպանություն գործելու վարկածն ուսումնասիրվում է, ինչին ի պատասխան պաշտոնապես տեղեկացրել են, 15-ամյա պատանու մահվան կապակցությամբ մշակվել են մի շարք վարկածներ, այդ թվում քննության առարկա է դարձվել՝ համակարգչային խաղերով տարվելու և դրա ազդեցության տակ ինքնասպանություն գործելու վարկածը:

ՔԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ռիմա Եգանյանի փոխանցմամբ՝ քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դիակի դատաբժշկական, դատահետքաբանական, դատահամակարգչատեխնիկական փորձաքննություններ: «Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին այլ տվյալներ հրապարակման ենթակա չեն: Նախաքննությունը շարունակվում է»,- նշեց Եգանյանը:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…