Գորիս համայնքի 6 բնակչի մեղադրանք է առաջադրվել՝ 22-ամյա աղջկան առևանգելու համար (տեսանյութ)

paxcnum en

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են  22-ամյա աղջկան առևանգելու դեպքի մի շարք հանգամանքներ:

Նախաքննությամբ պարզվել է, որ Գորիս համայնքի 30-ամյա բնակիչը իր եղբոր, մորեղբոր որդու և երկու ընկերների հետ նախապես պայմանավորվելով ամուսնության նպատակով առևանգել Գորիս քաղաքի 22-ամյա բնակչուհուն, 2021թ. հունվարի 13-ին` ժամը 09:30-ի սահմաններում, տեղեկանալով աղջկա քաղաքի կենտրոնական հատված մեկնելու մասին, վերոհիշյալ անձանց հետ գնացել են Գ.Աշոտի փողոցում գտնվող «Զառա» խանութ-սրահի մոտ և սպասել աղջկա ժամանելուն:  Այդ ընթացքում նրանց է միացել 1990թ. ծնված նույն համայնքի ևս մեկ բնակիչ, որն իր վարած «LEXUS» մակնիշի ավտոմեքենայով վերոհիշյալ անձանց հետ սպասել է նշված վայրում: Ժամը 10:15-ի սահմաններում տղաները նկատելով 22-ամյա աղջկան,  նրա կամքին հակառակ, բռնություն գործադրելով, բացահայտ առևանգել են վերջինիս և 30-ամյա տղայի եղբոր վարած «INFINITI» մակնիշի ավտոմեքենայով նրան տեղափոխել են Արարատի մարզի Հայանիստ բնակավայր:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Գորիս համայնքի 30-ամյա բնակչին և  մասնակից 4 անձանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի (մարդուն  առևանգելը) 2-րդ մասի 1-ին կետով, իսկ 1990թ. ծնված նույն համայնքի բնակչին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-131-րդ հոդվածի (մարդու առևանգման օժանդակելը)  2-րդ մասի 1-ին կետով:

Կատարվել են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում դեպքի վայրի  և տրանսպորտային միջոցների զննություններ, 22-ամյա աղջիկը ճանաչվել է տուժող և հարցաքննվել: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…