ԱՄՆ-ի կոնգրեսականները Բայդենին կոչ են անում ճնշում գործադրել Թուրքիայի վրա

koche en anum

ԱՄՆ-ի 54 կոնգրեսական նամակ է հղել նախագահ Ջո Բայդենին՝  կոչ անելով մարդու իրավունքների հարցում ճնշում գործադրել Թուրքիայի վրա:

Սենատորներ Ռոն Վիդենը, Մարկո Ռուբիոն, Ջոն Թյունը, Չարլըզ Շյումերը, Ռիչարդ Դարբինը և Ռոջըր Ուիքերը նամակում անդրադարձել են Թուրքիայի իշխանությունների կողմից ընդդիմության և լրագրողների նկատմամբ կիրառվող քաղաքականությանը:

Նամակում անդրադարձ է կատարվում նաև ռուսական արտադրության S-400 զենիթահրթիային ՀՕՊ համակարգերի ձեռք բերման պատճառով թուրք-ամերիկյան հարաբերություններում առկա լարվածության թեմային: Նշվում է, որ  չնայած ԱՄՆ-ի՝ Էրդողանի կառավարության ուղղված բոլոր զգուշացումներին, այնուամենայնիվ Թուրքիան Ռուսաստանից գնում է S-400 համակարգեր: 

Ինչ վերաբերում է Էրդողանի արտաքին քաղաքականությանը, սենատորները հայտնում են, որ այն ավելի ռազմատենչ է դարձել: Նրանք որպես օրինակ բերել են Սիրիայում ԱՄՆ-ի աջակցությունը վայելող քրդերի դեմ Թուրքիայի ռազմագործողությունները:

Նրանք նաև փաստել են, որ արցախյան պատերազմում Թուրքիան խրախուսել է Ադրբեջանին բռնություն գործադրել հայերի դեմ:

 

ermenihaber.am

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…