ԱԱԾ հրապարակած իրազեկումը չունի լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու նպատակ. պարզաբանում է ԱԱԾ-ն. infocheck

infochek

 Երեկ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի կողմից հայտարարություն տարածվեց, համաձայն որի ԶԼՄ ներկայացուցիչներին, որոնք Սյունիքի մարզի սահմանազատման աշխատանքներ տարվող հատվածներում կցանկանան լուսաբանում  իրականացնել, հետայսու անհրաժեշտ է լինելու ունենալ ՀՀ ազգային անվտանգության մարմինների համաձայնությունը։ Դրա համար վերջիններս պետք է նախապես գրավոր դիմեն ՀՀ ԱԱԾ։

 

 Հայտարարությունը հասարակության և ոլորտի ներկայացուցիչների կողմից տարբեր կերպ մեկնաբանվեց։ Մի մասը կարծում է, թե հայտարարությունը վերաբերում է ամբողջ Սյունիքի մարզին։ Որոշ հատվածի մոտ մտահոգությունն այն է, թե լուսաբանումները Սյունիքի սահմանամերձ տարածքներում առհասարակ արգելվում է և դա արվում է նրա համար, որ մարզի որոշ տարածքներ ծածուկ կերպով հանձնվեն Ադրբեջանին։

 

 ՀՀ ԱԱԾ-ն, անդրադառնալով թեմային, պարզաբանում է, որ երեկ հրապարակված իրազեկումը չունի լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու կամ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից թույլտվություն հայցելու նպատակ: Աշխատանքները փոխհամաձայնեցված կազմակերպելու հանգամանքը բխում է նաև լրագրողական գործունեության արդյունավետության և անվտանգության տեսանկյունից։ Լրագրողների աշխատանքի մասին հայտարարության նպատակը նկարահանումները փոխհամաձայնեցված կազմակերպելն է։

infocheck.am

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…