Պետությունը Շիրակի մարզի սոցիալապես անապահով ընտանիքներին կտրամադրի վառելափայտ

Payt

 Կառավարությունը Շիրակի մարզի սոցիալապես անապահով ընտանիքների ձմեռային ամիսների ջեռուցման տնտեսական  բեռը կթեթևացնի: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, կառավարությունն ընդունեց որոշում, որով Շիրակի մարզում հաշվառված, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում  20.00-ից բարձր անապահովության միավոր  ունեցող,  տնակներում կամ ոչ հիմնական շինություններում բնակվող ընտանիքներին նախատեսվում է տրամադրել մեկական խորանարդ մետր վառելափայտ։

Շահառուներին վառելափայտի տրամադրումն  իրականացնում է Շիրակի մարզպետարանը, վառելափայտը Շիրակի մարզպետարանին տրամադրելու է  «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը՝ կնքելով կլոր փայտանյութի առուվաճառքի պայմանագիր:

Ըստ հիմնավորման, Շիրակի մարզը ՀՀ-ում ամենախիստ բնակլիմակայական պայմաններ ունեցող մարզն է, ուր բավականին մեծաթիվ են նաև ոչ հիմնական շինություններում  բնակվող, սոցիալապես անապահով ընտանիքները։ Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ՀՀ-ում հաշվառված են «տնակ» և «ոչ հիմնական (ժամանակավոր) շինություն» ծածկագրերով 4026 ընտանիք, որոնցից նպաստառու են 3465-ը, որոնցից Շիրակի մարզում 1439-ը, դրանցից նպաստառու 1241 ընտանիք։

«Սոցիալապես անապահով ընտանիքներին, որոնք բնակվում են ոչ հիմնական շինություններում, ձմեռային ամիսներին ջեռուցման հարցերում աջակցություն տրամադրելու նպատակով առաջարկվում է որպես բնաիրային օգնություն տրամադրել վառելափայտ։

Հաշվի առնելով, որ ձմեռային ամիսներին ընտանիքները ջեռուցման նպատակով օգտագործում են շուրջ 15 խոր․մ փայտ, ինչը նշանակում է, Շիրակի մարզի ջեռուցվող 6 ամիսներից մնացած 3 ամսվա համար անհրաժեշտ կլինի  ոչ ավելի 7 խոր․մ։ Քանի որ, որպես օգնություն տրամադրվող վառելափայտը ճիշտ չէ, որ ամբողջությամբ ծածկի պահանջարկը, կես ամիսն էլ կանցնի մինչև որոշման ընդունումը, առաջարկվում է յուրաքանչյուր ընտանիքի համար նախատեսել մեկ խոր․մ վառելափայտ»,- ասված է որոշման մեջ։

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…