Թուրքիայում քրդամետ կուսակցության ղեկավարներ են ձերբակալվել

Qrdamet

Թուրքիայում շարունակվում են ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) անդամների հետապնդումներն ու ձերբակալությունները։

Փետրվարի 12-ին Թուրքիայի իրավապահ մարմինները օպերացիա են իրականացրել Կարսում HDP-ի նահանգային կառույցի ղեկավարության դեմ:

Կարսի նահանգային ոստիկանության վարչության աշխատակիցները ներխուժել են HDP-ի նահանգային կառույցի համանախագահ Սևդա Սուբաշըի և կառույցի ղեկավար կազմում պաշտոն զբաղեցնող Զեքի Շուրըի տուն և ձերբակալել վերջիններիս: 

Նշենք, որ չի մասնրամասնվում նրանց ձերբակալելու պատճառը, սակայն ամենայն հավանականությամբ Սուբաշըն և Շուրը կասկածվում են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) ռազմաքաղաքական կազմակերպության անդամ լինելու կամ վերջինիս օգտին քարոզչություն իրականացնելու մեջ

Related Posts

Սերժ Սարգսյանն ընդունել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Ազգային խորհրդի ղեկավարի տեղակալները, խորհրդարանում ներկայացված բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: Ողջունելով հյուրերին՝…

Անի Կիրակոսյանը պնդում է՝ իրեն սպառնացել են վարչապետի ընտանիքի հետ կապված խաղային բիզնեսի գաղտնիքներ բացահայտելու համար

«Դիջիթեյն» ընկերության նախկին աշխատակից Անի Կիրակոսյանը, որին ավելի քան ինը տարվա աշխատանքից հետո ապօրինաբար աշխատանքից հեռացրել են, օրերս մեզ հետ կապ է հաստատել Միացյալ Նահանգներից։ Նրա պնդմամբ ընկերության ղեկավարներն ու…