Մարտունի քաղաքի Խաչատրյան փողոցում տեղակայված խանութներից մեկի մոտ կրակոցներ են եղել.

Martunium krakocner

 Փետրվարի 14-ին՝ ժամը 23:25-ին, քաղաքացիներից հեռախոսով հաղորդում է ստացվել ոստիկանության Մարտունու շրջանային բաժին այն մասին, որ Մարտունի քաղաքի Խաչատրյան փողոցում տեղակայված խանութներից մեկի մոտ կրակոցներ են եղել՝ հայտնում է ԱՀ ոստիկանությունը:

Ստուգմամբ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 23:20-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում, Մարտունի քաղաքի բնակիչ, 1996 թ. ծնված Ռ. Հ.-ն «ԱԿ-74» մոդելի ինքնաձիգով Մարտունի քաղաքում տեղակայված Մարտունի քաղաքի բնակիչ, 1973 թ. ծնված Գ. Ա.-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի ուղղությամբ կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով Մարտունի քաղաքի բնակիչներ՝ 1984 թ. ծնված Գ. Հ.-ն աջ ազդրի ստորին երրորդի հրազենային վիրավորում, ազդրոսկրի կոտրվածքով և 1994 թ.ծնված Մ. Ա.-ն աջ սրունքի ստորին երրորդի, ձախ ազդրի վերին երրորդի հրազենային վիրավորում, աջ ազդրի աջ մեծ ոլորքի վերին երրորդի կոտրվածքով տեղափոխվել են Մարտունու շրջանային բուժմիավորում, իսկ դեպքի վայր մեկնած Մարտունու շրջբաժնի ծառայողը Մարտունի քաղաքի բնակիչ, 1984 թ.ծնված Ա. Պ.-ից դանակը վերցնելու ժամանակ ստացել է աջ ձեռնաթաթի երրորդ, չորրորդ մատերի կտրած վերքեր:

Նախապատրաստված նյութերը փոխանցվել են ԱՀ քննչական կոմիտե:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…