Էրդողանին հաղթելու շանսեր ունեն Ստամբուլի և Անկարայի քաղաքապետերը

Shanser

Թուրքական «Aksoy» սոցիոլոգիական ընկերությունը հրապարակել է «Թուրքիայի մոնիտոր» ամենամսյա սոցհարցման հունվարի արդյունքները: Դրանց շրջանակներում ընկերությունը հարցվողների շրջանակներում համեմատական է անցկացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի և առաջիկա ընտրություններում նրա հավանական մրցակիցների վարկանիշների միջև:

Ըստ այդմ՝ հարցման մասնակիցները Էրդողանին հաղթելու ամենամեծ շանսը տվել են ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական» (CHP-ԺՀԿ) կուսակցություն անդամ, Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշին: Առաջիկա ընտրություններում այս զույգի հնարավոր մրցակցության դեպքում հարցման մասնակիցների 48.5%-ը նախընտրել է Յավաշին, 37.7%-ը՝ Էրդողանին: 13.8%-ը կազմել են որոշում չկայացրածները:

Ստամբուլի ԺՀԿ-ական քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի և Էրդողանի հնարավոր մրցակցության դեպքում պատկերն այսպիսինն է եղել՝ Իմամօղլու-44.1%, Էրդողան-37.7%, որոշում չունեցողներ-18.2%:

Ազգայնական «Լավ» (IYI) կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեներ-Էրդողան զույգի դեպքում պատկերը հետևյալն է՝ Աքշեներ-38.1%, Էրդողան-40.6%, չկողմնորոշվաոներ-21.3%:

ԺՀԿ-ի առաջնորդ Քեմալ Քլըչդարօղլու- Էրդողան մրցակցության դեպքում՝ Քըլըչդարօղլու-29.2%, Էրդողան-40%, չկողմնորոշվողներ-30.7%:   

Աղբյուր`    ermenihaber.am

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…