Ես, որպես 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, հիշում եմ, որ «Հանրապետական» խմբակցությունը չառաջադրեց Կարեն Կարապետյանի թեկնածությունը. Էդմոն Մարուքյան

poxancel e
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ նաև հայտարարեց, որ իշխանությունը նա հանձնել է Կարեն Կարապետյանին, այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանին։
Ես, որպես 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, հիշում եմ, որ «Հանրապետական» խմբակցությունը չառաջադրեց Կարեն Կարապետյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում և մայիսի 01-ին չքվեարկեց Նիկոլ Փաշինյանի օգտին։
2018թ. մայիսի 08-ի ընտրությանը «Հանրապետականը» կրկին չառաջադրեց Կարեն Կարապետյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում, այլ փոխարենը՝ «Հանրապետական» խմբակցության մի խումբ պատգամավորների, «Ծառուկյան», «Ելք», «ՀՅԴ» խմբակցությունների քվեարկությամբ վարչապետ ընտրվեց Նիկոլ Փաշինյանը։
Եվ ըստ այդմ՝ Հայաստանում իշխանությունը փոխանցվեց Նիկոլ Փաշինյանին։

Related Posts

Սյունիքի նախկին մարզպետին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն. «Հետք»

«Սյունիքի նախկին մարզպետ, Ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, որդին ու կինը 2025թ. մայիսի 8-ին հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Նրանց պատկանող գույքի…

Ինձ համար միակ նորությունն այն էր, որ Հայաստանը 11 միլիոն դոլարով հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ–ից. Մարուքյան

Ջեյ Դի Վենսի և Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ կարող եմ ասել, որ ինձ համար միակ նորությունն այն էր, որ Հայաստանը 11 միլիոն դոլարով հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ–ից։ Այս մասին…