Յուրի Խաչատուրովը գլխապտույտ, ճնշում ուներ. դատական նիստը հետաձգվեց

Xachaturov

 Դատարանում Յուրի Խաչատուրովի առողջական վիճակը վատթարացել է, հրավիրվել է շտապօգնություն: Այդ մասին «Մարտի 1»-ի գործով հերթական դատական նիստում հայտնեց դատավոր Աննա Դանիբեկյանը՝ նշելով, որ ընդմիջումը հենց այդ պատճառով է երկար տևել: 

Դատավորը հետաքրքրվեց Խաչատուրովի ինքնազգացողությամբ, խնդրեց տեղեկություններ փոխանցել: Խաչատուրովն ասաց, որ իրեն վատ է զգացել դեռևս դատական նիստից առաջ:

Հաջորդ հարցին՝ կարո՞ղ եք մնալ դատական նիստին, պատասխանեց, որ կարող է, եթե դրա անհրաժեշտությունը կա՝ հավելելով, որ քունը տանում է: «Գլխապտույտ ունեմ, ճնշումս բարձր է, այս պահին՝ 175/100»,- ասաց Խաչատուրովը: 

Աննա Դանիբեկյանը նշեց, որ, հաշվի առնելով, որ նման տեղեկություն փոխանցվել է նաև շտապօգնության բժշկի կողմից, ուստի այս պայմաններում հնարավոր չէ շարունակել դատական նիստը:

Նիստը հետաձգվեց, հաջորդ դատական նիստը նշանակվեց փետրվարի 23-ին՝ ժամը 13.00-ին:

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…