Պուտինը և Էրդողանը քննարկել են ԼՂ-ի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը

Zrucel en
 Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել  Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Շարունակվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի քննարկումը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարություններում ամրագրված պայմանավորվածությունների կատարման համատեքստում, ինչպես նաև Ռուսաստանի և Թուրքիայի գործողությունների համակարգումը ՝ ի շահ տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացմանը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները գոհունակությամբ արձանագրել են Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնի աշխատանքի մեկնարկը:

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…