Թուրք գեներալ․ «Թուրքիան պետք է հարվածի ԱՄՆ-ի կողմից Սիրիայի քրդերին ուղարկվող բեռնատարներին»

Turq general

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին ղեկավար, գեներալ-լեյտենանտ Իսմայիլ Հաքքը Փեքինը հայտնել է, որ Թուրքիան պետք է հարվածի ԱՄՆ-ի կողմից Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցությանը (PYD) ուղվարկվող բեռնատարների վրա:

«Իսրայելը հարձակումներ է իրականացնում Իրանի, Իրաքի և Լիբանանի վրա: Ինքնաթիռներ օդ բարձրացնելով, հարվածում է Իրանի թիրախներին, ապրանքափոխադրող մեքենաներին և պահեստներին», ասել է նա և հավելել, որ նույնը կարող է անել նաև Թուրքիան:

Փեքինի պնդմամբ՝ Թուրքիան կարող է Սիրիայի քրդերի թիրախներին խոցել այն պատճառով, որ իր երկիրը պայքարում է ահաբեկչության դեմ: Բացի այդ, նրա դիտարկմամբ, «ողջ աշխարհը գիտի,  որ Սիրիայում քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատները» (YPG, խմբ.՝ PYD-ի ռազմական թևը) հարձակումներ են իրականացնում Թուրքիայի դեմ»:

«Որտեղից որ սպառնալիք է գալիս, Իսրայելը հարվածում է: Մենք էլ (Թուրքիան-խմբ.) կարող ենք հարվածել իրենց (PYD/YPG- խմբ.) բեռնատարներին»,-ասել է գեներալը:    

Փեքինը բերելով Իսրայելի օրինակը, փորձել է  լեգիտիմացնել Թուրքիայի հնարավոր նոր քայլերը Սիրիայում:

Ինչպես հայտնի է, թուրքական իշխանությունները PYD/YPG-ն նույնացնում են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդստանի բանվորական» կուսացության (PKK-ՔԲԿ) հետ:

Նշենք, որ ԱՄՆ-ի կողմից PYD-ին ցուցաբերվող «օգնությունը» թուրք-ամերիկյան հարաբերություններում առկա խնդիրներից մեկն է:

 

ermenihaber.am

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…

Other Story