Թուրքիան փորձում է վերադառնալ F-35-երի ծրագիր. RAZM INFO

F 35 turqia

Թուրքական «Պաշտպանական արդյունաբերության տեխնոլոգիաներ»* պետական ընկերությունը 6 ամսով վարձել է ամերիկյան Arnold & Porter իրավաբանական ընկերությանը՝ F-35 կործանիչների արտադրության ծրագիր վերադառնալու համար օգնություն ու խորհրդատվություն ստանալու նպատակով։

Այս մասին գրում է ամերիկյան Foreign Lobby լրատվակայքը։ Նշվում է, որ իրավաբանական ընկերության հետ գործարքը կազմել է մոտ 750 հզ դոլար։

*Ընկերությունը պատկանում է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությանը (ՊԱԳՎ)։

Իրավաբանական ընկերությունը, բացի թուրքական կողմին խորհրդատվություն մատուցելուց, նաև փորձելու է կապեր հաստատել կործանիչների ծրագրի անդամ մյուս գործընկերությունների հետ ու հասկանալ դրանց վերաբերմունքը ծրագրին թուրքական ՊԱԳՎ֊ի մշտական ներգրավվածության նկատմամբ։

Իրավաբանական ընկերությունը նաև պետք է մշտադիտարկի արտահանումներն ու առևտրային պատժամիջոցները, իսկ դրանց լինելու դեպքում թուրքական կողմին բացատրի պատժամիջոցների էությունը։

Հիշեցնենք, որ ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգերը գնելու համար Թուրքիան 2019թ. պաշտոնապես հեռացվեց ամերիկյան արտադրության 5-րդ սերնդի F-35 կործանիչների արտադրության ծրագրից, որից թուրքական կողմն ակնկալում էր ստանալ մոտ 100 միավոր։

Ամերիկյան կողմի պնդմամբ՝ Թուրքիան պետք է հրաժարվի ռուսական համակարգերից, քանի որ դրանք անհամատեղելի են ՆԱՏՕ ստանդարտներին։ Թուրքիան պնդում է՝ չի հրաժարվելու։

2020թ. դեկտեմբերին ԱՄՆ-ն պատժամիջոցներ կիրառեց հենց ՊԱԳՎ նկատմամբ՝ արգելելով կառույցին ամերիկյան արտադրանքի արտահանման արտոնագրերն օգտագործել, ինչպես նաև սառեցնելով վարչության նախագահ Իսմայիլ Դեմիրի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների ակտիվներն ու սահմանափակելով նրանց մուտքի արտոնագրերը։

 

razm.info

Related Posts

Թող Հարության լույսը զորացնի մեր հավատը սեփական ուժերի հանդեպ․ Խաչատուրյանի ուղերձը

Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Սուրբ Զատկի՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հարության տոնի կապակցությամբ։ Այս մասին իր ուղերձում նշել է նախագահ Վահագն Խաչատուրյանը։ «Հարության տոնը դարեր շարունակ եղել է մեր…

Երևանում բախվել են ՊՆ փոխգնդապետի «Mercedes»-ը ու թիվ 7 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը

Երեկ՝ փետրվարի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։10-ի սահմաններում  Թևոսյան փողոցից դեպի Ջրվեժ տանող ճանապարհին բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 7…