Ալիևը և Էրդողանը Շուշիում կմասնակցեն կառուցվելիք դպրոցի հիմնարկեքի արարողությանը

Nacistakan dproc

 Իլհամ Ալիևը, Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Թուրքիայի Ազգայնական շարժում կուսակցության (ԱՇԿ) առաջնորդ Դևլեթ Բահչելին Շուշիում կմասնակցեն «Գորշ գայլերի» միջոցներով կառուցվելիք դպրոցի հիմնարկեքի արարողությանը: Դպրոցը  կառուցվելու է Ազգայնական շարժում կուսակցության իդեալիստների միության կրթության և մշակույթի հիմնադրամի միջոցներով։ Այս մասին Hetq.am-ի հաղորդմամբ՝ գրում է  minval.az-ը՝ հղում անելով՝ ԱՇԿ առաջնորդի խորհրդական, ճարտարապետ Զիյա Գյունայդընին։

Խոսելով Ադրբեջան այցի մասին՝ Գյունայնդընը նշել է, որ ներկայումս Շուշիում որոշվում են ենթակառուցվածքային հարցեր, կառուցվում է նոր ճանապարհ։ «Հիմնվելով մեր դիտարկումների և իրականացված հանդիպումների վրա՝ ես կարող եմ ասել, որ աշխատանքներն արագ են ընթանում և մինչև գարուն նախատեսվում է բացել այդ ճանապարհը»,- նշել է Գյունայդընը։ Նրա խոսքերով՝ նորակառույց ճանապարհի բացումից հետո կկայանան Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների, ինչպես նաև Բահչելիի մասնակցությամբ նոր դպրոցի հիմնարկեքի արարողությունը։

Զուգահեռաբար Գյունայդընը նշել է, որ դեռևս պարզ չէ, թե որտեղ կկառուցվի դպրոցը։ «Շուշիում իրականացվում են մանրակրկիտ կադաստրային աշխատանքներ։ Նախագահ Իլհամ Ալիևն ընդգծել է, որ այդ աշխատանքների արդյունքում դպրոցի համար տեղ կհատկացվի քաղաքի ամենագեղեցիկ հատվածում»,- ընդգծել է նա։

«Գորշ գայլերը» թուրքական ազգայնական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1960-ական թվականներին՝ Ալփարսլան Թյուրքեշի կողմից։ Համարվում է Ազգայնական շարժում կուսակցության արմատական թևը, որի հետևորդները հարում են պանթյուրքիզմի և նեոֆաշիզմի գաղափարներին։ «Գորշ գայլերի» ներկայացուցիչները բազմիցս կազմակերպել են ահաբեկչական գործողություններ, այդ թվում նաև Հռոմի Հովհաննես Պողոս II պապի վրա:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…