Թուրքիայում քննարկում են Հունաստանի՝ զենք գնելու հերթական պայմանագիրը

Hunastani zinum

Վերջին 1 տարում Արևելյան Միջերկրածովում թուրք-հունական լարվածության առավել սրացման ֆոնին Աթենքի կողմից նոր զենքերի գնման պայմանագրերը Թուրքիայում սկսել են առավել զգայուն ընդունել: 

Ֆրանսիայի ու Իսրայելի հետ Հունաստանի կնքած խոշոր ռազմական պայմանագրերից հետո, ներկայում էլ թուրքական մամուլում ակտիվ քննարկվում են Սաուդյան Արաբիայի հետ «Պատրիատ» հեռահար ՀՕՊ համակարգերի հնարավոր գործարքը:  

Նշվում է, որ ամերիկյան արտադրության 150կմ հեռահարությամբ «Պատրիոտ» համակարգերի գնման համար 2 երկրների  միջև բանակցություններ են եղել դեռևս նախորդ տարի, երբ Ս. Արաբիայի ԱԳ նախարար Ֆայսալ բին Ֆերհանը «Բարեկամական ֆորումին» մասնակցելու համար գտնվել է Հունաստանում: Թուրքական իշխանամետ «Milliyet» թերթի կայքը, որը լուրը հրապարակել է «Հունաստանը խելագարվել է. Սաուդյան Արաբիայից հրթիռներ, ԱՄՆ-ից…» վերնագրով, տեղեկացրել է, որ մոտ ապագայում Հունաստանի ԱԳ նախարարը պատվիրակությամբ կմեկնի Սաուդիան Արաբիա՝ ստորագրելու համակարգերի գնման պայմանագիրը:

Նշենք, որ ավելի վաղ էլ Աթենքը համաձայնության էր եկել Իսրայելի հետ 1.68 մլրդ դոլարանոց պայմանագրի պայմանների շուրջ, որի համաձայն Իսրայելը Հունաստանին կվաճառի Mavi M-346 մակնիշի մարզական տասը ռազմական օդանավ, ինչպես նաեւ սիմուլյատորներ և կհատկացնի նյութատեխնիկական աջակցություն: Դրանից առաջ էլ Հունաստանը Ֆրանսիայի հետ էր պայմանագիր կնքել 18 «Rafale» ժամանակակից կործանիչներ գնելու վերաբերյալ: 

Աղբյուր`    Ermenihaber.am

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…