Չավուշօղլու. «Թուրքիան կշարունակի մեծացնել ներկայությունը Աֆրիկայում»

Afrika

 Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն տեսակոնֆերանսի ձևաչափով մասնակցել է ՄԱԿ-ի ամենաքիչ զարգացած երկրների (LDC) 5-րդ համաժողովի շրջանակում իրականացված «Ստամբուլից Դոհա — դեպի նոր տասնամյակի գործընկերություն LDC երկրների համար» խորագրով Աֆրիկայի տարածաշրջանային վերանայման ժողովի բարձր մակարդակի բացման նիստին:

Նշենք, որ Թուրքիան LDC-ի  բարեկամական խմբի համանախագահող երկիր է:

Նրա խոսքով՝ Թուրքիան որպես համանախագահող երկիր շարունակելու է մեծացնել ներկայությունը Աֆրիկայում: Նա հայտնել է, որ իրենց դիվանագիտական առաքելությունների թիվը 2002թ. մինչև այժմ 12-ից 42-ի են հասցրել:

«Շուտով Տոգոյում և Գվինեա-Բիսաուում կբացվեն մեր դեսպանությունները»,-ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը:

Չավուշօղլուն ելույթում նաև նշել է, որ այս ընթացքում LDC երկրները զգալի առաջընթաց են գրանցել աղքատության դեմ պայքարում, սակայն միայն երեք երկրներ են LDC կատեգորիայում հասել են որոշակի մակարդակի:

Աղբյուր`    Ermenihaber.am

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…