Հայ քաղաքագետը հակադարձել է Լավրովին. «Էրդողանը ձգտում է ստեղծել Մեծ Թուրան»

Kurginyan

Ռուսաստանում բնակվող հայ քաղաքագետ Սերգեյ Կուրղինյանը արձագանքել է Ռուսաստանի արտգործնախարար   Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, թե Թուրքիան չի ցանկանում ստեղծել Մեծ Թուրան, Անկարան պարզապես ակտիվորեն զարգացնում է իր հարաբերությունները թյուրքալեզու երկրների հետ։
Ըստ Լավրովի՝ ԽՍՀՄ-ի կազմի մեջ մտնող, իսկ այժմ անկախություն ձեռք բերած թյուրքալեզու երկրները չեն աջակցի  այդ ամենին։

Լավրովի այդ հայտարարությանը պատասխանել է հայ քաղաքագետ Սերգեյ Կուղինյանը, «Россия 1» հեռուստաընկերության եթերով։

«Լավրովը հիանալի մարդ և դիվանագետ է։ Եթե Լավրովը լիներ Թուրքիայի նախագահ, ես կհավատայի իր բոլոր խոսքերին, բայց ինչքան ես գիտեմ Թուրքիայի նախագահն այլ ազգանուն ունի և նա ասում է բոլորովին այլ բաներ։ Նա ասում է, որ թյուրքական աշխարհը պետք է միավորվի և երբ ինձ ասում են պետք  չէ հավատալ իր խոսքերին, ինձ մոտ հարց է առաջանում, նա շատախոս և դատարկաբա՞ն է, թե՞ ոչ։ Էրդողանը ձգտում է ստեղծել Թուրան, այդ դեպքում ինչո՞ւ ենք մենք նրա հետ կառուցում հարաբերություններ»,-  ասել է քաղաքագետը։ 
Աղբյուր`    Ermenihaber.am

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…