Զոհված զինծառայողների հարազատների հաղորդումների հիման վրա հարուցվել է 3 քրեական գործ

3 qreakan gorc

Գլխավոր դատախազությունում ամփոփվել են 2020թ.-ի ընթացքում ՀՀ դատախազությանը հասցեագրված դիմումների, բողոքների, դրանց  ընթացք տալու և սահմանված ընթացակարգով կազմակերպվող քաղաքացիների ընդունելության  աշխատանքների արդյունքները: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը.

«ՀՀ դատախազությունը  2020 թվականին քաղաքացիներից ստացել է 10435 դիմում-բողոք՝ 1427-ով պակաս 2019թ.-ի համեմատ: 1011 դիմում-բողոքի ընթացք է տրվել, արդյունքում հարուցվել է 159 քրեական գործ: Ներկայացված դիմում-բողոքներին Դատախազությունն կողմից տրվել է 2862 իրավական անհրաժեշտ պարզաբանում:

Զոհված զինծառայողների հարազատների կողմից ստացվել է 2020թ.-ի սեպտեմբերի 27-ից սկսված 44-օրյա պատերազմին առնչվող հանցագործության մասին 5 հաղորդում, որոնցից 3-ով հարուցվել են քրեական գործեր, իսկ մյուս 2-ով դեռ նյութեր են նախապատրաստվում:

Պատերազմում զոհված, անհետ կորած ու գերեվարված զինծառայողների հարազատների կողմից ստացվել է նաև 17 դիմում: Ստուգելու և քննության առարկա դարձնելու նպատակով դիմումներն ուղարկվել են պատերազմին առնչվող քրեական գործերով վարույթ իրականացնող նախաքննական մարմիններ:

2020թ.-ին ստացված դիմում-բողոքների գերակշիռ մասը՝ 3045-ը, վերաբերում է սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններին:

Կոռուպցիոն բնույթի և մարդու դեմ ուղղված հանցագործությունների մասին դիմումներն ու հաղորդումները 1500-ից ավելի են:

Դիմում-բողոքներից բացի՝ քաղաքացիներն իրենց հուզող խնդիրների ու հարցերի մասին հայտնում են նաև անմիջապես Դատախազություն այցելելով: 2020թ.-ին Դատախազությունում կազմակերպվել է 1375 ընդունելություն:

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի մոտ կազմակերպվել է 28 ընդունելություն,

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալների և ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազների մոտ՝ 10, վարչությունների դատախազների մոտ՝ 155, Երևանի ու վարչական շրջանների դատախազություններում՝ 264, մարզերի դատախազություններում՝ 692 ընդունելություն:

Զինդատախազությունում 196 այցելություն է կազմակերպվել, ՀՀ գլխավոր դատախազության աշխատակազմի քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման բաժնում՝ 33 ընդունելություն:

Քաղաքացիների ընդունելության, դիմում-բողոքների հարցերով համակարգող ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Արթուր Բաղդասարյանը փաստում է, որ Դատախազությունում կազմակերպված ընդունելությունների արդյունքում առանձին դեպքերում  նոր երևան եկած հանգամանքների հիմքով հարուցվել են վարույթներ:

Մասնավորապես, քաղաքացու ներկայացրած հաղորդման հիման վրա ՀՀ Ոստիկանությունը քրեադատավարական կարգով նյութեր է նախապատրաստել, սակայն վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացվել էր քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում: Այդ կապակցությամբ քաղաքացուց ստացվել է բողոք, կազմակերպվել է վերջինիս ընդունելությունը ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Արթուր Բաղդասարյանի մոտ:  ՀՀ դատախազությունում այդ որոշման օրինականության ստուգման և գործի նյութերի ուսումնասիրության արդյունքում, հաշվի առնելով նաև ընդունելության արդյունքները, նոր երևան եկած հանգամանքի հիմքով հարուցվել է վարույթ, և գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ նախաքննության կատարելու հանձնարարությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…