Դատարանը հրապարակում է «Սասնա ծռերի» 10 անդամի գործով վճիռը | ՈՒՂԻՂ

Sasna crer

Դատարանը հրապարակում է «Սասնա ծռերի» 10 անդամի գործով վճիռը | ՈՒՂԻՂ

2016 թվականին ՊՊԾ գնդի գրավման գործով վճիռը քիչ առաջ հրապարակվեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ։
Պավլիկ Մանուկյանը դատապարտվեց 10 տարի ժամկետով ազատազրկման, հաշվի առնվեց 2 տարի կալանքի տակ մնալու հանգամանքը, վերջնական պատիժ 7 տարի 8 ամիս սահմանվեց։
Մինչև դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը գրավը որպես խափանման միջոցը պահպանել։
  Գագիկ Եղիազարյանը՝ 7 տարի 5 ամիս, Արեգ Կյուրեղյանը՝ 7  տարի 1 ամիս, Վարուժան Ավետիսյանը՝  9 տարի վեց ամիս ժամկետով ազատազրկման դատապարտվեց, որից հանվեց 2 տարի կալանքի տակ մնալը և վերջնական պատիժ սահմանվեց 7 տարի 4 ամիս ժամկետով, Մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելն անփոփոխ թողնվեց անձնական երաշխավորությամբ ազատությունը։
Սմբատ Բարսեղյանը դատապարտվեց ազատազրկման 25 տարի ժամկետով, Արմեն Բիլյանը՝ 4 տարի, Սեդրակ Նազարյանը՝ 8 տարի 2 ամիս, էդվարդ Գրիգորյանը՝ 6 տարի 6 ամիս, Մխիթար Ավետիսյանը՝  7 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման: 
Նշենք նաև, որ Արմեն Բիլյանի կալանքը հենց դատարանում վերացվեց, և նա մինչև դատարանի որոշման ուժի մեջ մտնելը կմնա ազատության մեջ: 
Արայիկ Խանդոյանի նկատմամբ էլ քրեական հետապնդումը դադարեցվեց՝ անձի մահվան հիմքով:
Նշենք, որ համաներում պետք է լիներ, որը կմեղմացներ ամբաստանյալների պատժաչափերը, սակայն տուժողներն առարկել էին, և այն այս դեպքում չգործեց:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…