Չավուշօղլու. «Պատրաստ ենք անել ամեն հնարավորը՝ թուրքմենական գազը Թուրքիայի տարածքով Եվրոպա հասցնելու համար»

Turqmensatni gaz

Անկարան պատրաստ է անել իրենից կախված ամեն ինչ թուրքմենական գազն ու նավթը Թուրքիայի տարածքով եվրոպական շուկա հասցնելու համար: Նախօրեին Անկարայում Թուրքմենստանի ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

Խոսելով տնտեսական ոլորտում 2 երկրների համագործակցության մասին՝ նա նշել է, որ 2 երկրները բանակցություններ կսկսեն Թուրքմենստանի անկախացումից անմիջապես հետո ստորագրված ներդրումների պահպանման և խրախուսման, կրկնակի հարկման բացառման պայմանագրերը թարմացնելու համար, քանի որ դրանք արդեն հնացել են և չեն արտացոլում ներկայիս իրողությունները: 

«Մենք շատ ուրախ ենք հատկապես Կասպից ծովի հիդրոկարբոնի հանքավայրերի վերաբերյալ Ադրբեջանի և Թուրքմենստանի միջև կնքված հուշագրի համար: Մեր ընկերությունները ևս պատրաստ են համագործակցել տարածաշրջանում և Կասպից ծովում: Թուրքիան մասնավորապես պատրաստ է անել իրենից կախված ամեն ինչ՝ թուրքմենական գազը ու նավթը Թուրքիայի տարածքով եվրոպական շուկաներ հասցնելու համար»,- ասել է Չավուշօղլուն: 

Վերջինս խոսել է նաև Թուրքմենստանի հետ անվտանգության ոլորտում առկա համագործակցությունը խորացնելու Թուրքիայի մտադրության մասին:

ermenihaber.am

 

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…