ԳՇ հայտարարությունն ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունի. Անդրանիկ Քոչարյան

Aknhayt qaxaqakan

 ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի կարծիքով՝ զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունը, որով պահանջել են ՀՀ վարչապետի ու կառավարության հրաժարականը, ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունի:

«ՀՀ վարչապետը, որ ռազմական դրության պայմաններում գլխավոր հրամանատարի պարտականություններն է կատարում, տեսնում է ԶՈՒ հայտարարություն, որն ունի ակնհայտ քաղաքական ենթատեքստ: Բանակը արտաքին թշնամի կարող է ունենալ, բանակը ներքին թշնամի չի կարող ունենալ: Մեկ անգամ մարտի 1-ին բանակը բերեցին ներքաղաքական գործընթացներին մասնակցելու, մինչև հիմա տակից դուրս չենք գալիս: Բանակը պետք է քաղաքականությունից հեռու պահել, բանակը պետք է զբաղված լինի արտաքին սահմանների պաշտպանությամբ և կատարի իր հիմնական գործառույթներից մեկը ևս՝ հրադադարի ռեժիմի պահպանումը»,- հայտարարեց Անդրանիկ Քոչարյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում:

Նրա խոսքով՝ պատերազմը դեռ չի ավարտվել, փխրուն հրադադարի ռեժիմի մեջ ենք: «Պարոն Օնիկ Գասպարյանն այս ի՞նչ արեց»,- ասաց Քոչարյանը: Պատգամավորը նաև նշեց, որ Օնիկ Գասպարյանից չէր սպասում նման հայտարարություն: Նրա համար անհասկանալի է, որ ԳՇ պետի առաջին տեղակալին աշխատանքից ազատելը կարող է նման հայտարարության առիթ դառնալ:

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…