Հունաստանը Թուրքիայից պահանջում է մզկիթի վերածված Սբ. Սոֆիայի տաճարին վերադարձնել իր նախկին կարգավիճակը

Sofia

Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացված նիստին, անդրադարձել է 2020թ. թանգարանից մզկիթի վերածված Ստամբուլում գտնվող հանրահռչակ բյուզանդական Սբ. Սոֆիա (Այա Սոֆիա) տաճարի թեմային:

Դենդիասը նշել է, որ մզկիթի վերածված Սուրբ Սոֆիայի տաճարին պետք է կրկին թանգարանի կարգավիճակ տալ:

«Կցանկանայի անդրադառնալ Հունաստանի համար առանձնահատուկ նշանակություն ունեցող մի խնդրի՝ մշակութային իրավունքների խստորեն պահպանմանը: Բոլոր երկրները պետք է խուսափեն մշակութային հուշարձանների կարգավիճակի փոփոխությունից, անկախ դրանց քաղաքական, տնտեսական և մշակութային համակարգերից»:

Հունաստանի ԱԳ նախարարի խոսքով՝ հուշարձանի կարգավիճակի փոփոխության համար պարտադիր է նախ ստանալ համապատասխան համայնքների համաձայնությունը և նախապես տեղեկացնել համապատասխան կառույցներին, այդ թվում՝ ՄԱԿ-ին և ՅՈՒՆԵՍԿՕ-ին:

Դենդիասի դիտարկմամբ՝ Թուրքիայի իշխանությունների որոշումը հակասում է այդ մշակութային ժառանգության նկատմամբ հարգանքի հայեցակարգին:

Նա դիմելով Թուրքիայի ղեկավարությանն, ասել է. «Մենք միջազգային մյուս կառույցների և հաստատությունների հետ միասին պահանջում ենք, որ այս հուշարձանին վերադարձվի իր նախկին կարգավիճակը»:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել էր քրիստոնեական Սուրբ Սոֆիա տաճարին՝ հիմնադրված 537 թվականին, մզկիթի կարգավիճակ տալու մասին հրամանագիր: 2020թ. հուլիսի 24-ին՝ 86 տարի անց առաջին անգամ համընդհանուր նամազ  էր անցկացվել «Այա Սոֆիայի մզկիթում»։

 

ermenihaber.am

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…