Պատերազմը ավարտված չէ, և ամեն պահ կա վերսկսման վտանգը. «Հանրապետություն» կուսակցությունը զգոնության կոչ է անում

Hanrapetutyun

Արամ Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցությունը հանդես է եկել ստեղծված ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ՝ կոչ անելով բոլոր կողմերին ցուցաբերել առավելագույն զգոնություն ու զսպվածություն:

««Հանրապետություն» կուսակցությունը գտնում է, որ ստեղծվել է պատային իրավիճակ. այլևս ոչ Գլխավոր շտաբը կարող է հրաժարվել իր հայտարարությունից, ոչ վարչապետը՝ իր կողմնակիցներին Հանրապետության հրապարակ հրավիրելու կոչից: Ուստի այս պայմաններում կոչ ենք անում բոլոր կողմերին ցուցաբերել առավելագույն զգոնություն ու զսպվածություն և մնալ Սահմանադրության ու օրինականության շրջանակներում, համատեղ որոնել իրավիճակից դուրս գալու տրամաբանական ելքեր՝ չմոռանալով, որ պատերազմը ավարտված չէ, և ամեն պահ կա վերսկսման վտանգը՝ անկանխատեսելի հետևանքներով մեր պետության ու ժողովրդի համար:

Մենք մեր ողջ ներուժը կներդնենք իրավիճակի լիցքաթափմանը և խնդրի հնարավորինս անվնաս հանգուցալուծմանը»,- նշված է «Հանրապետություն» կուսակցության հայտարարության մեջ:

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…