Ադրբեջանը Թուրքիայից նոր սպառազինության ձեռքբերման պայմանագրեր է կնքել

Zinvum en

Ադրբեջանը նոր պայմանագրեր է ստորագրել Թուրքիայի հետ՝ սպառազինություն ձեռք բերելու համար, հայտարարել է Իլհամ Ալիևը։ «Դա է՛լ ավելի կուժեղացնի մեր բանակը»,- ուրբաթ օրը ասել է Ադրբեջանի առաջնորդը։

Նա, սակայն չի մանրամասնել, թե ինչ զինատեսակների մասին է խոսքը։ Փոխարենը՝ բարձր է գնահատել թուրքական արտադրության զենքը, որը Բաքուն կիրառել է Ղարաբաղյան 44-օրյա պատերազմի ընթացքում։

Նախօրեին Իլհամ Ալիևը պնդել էր, թե «հայկական բանակ այլևս չկա և չպետք է լինի»։ «Մենք երբեք թույլ չենք տա, որպեսզի մեզ համար սպառնալիք ստեղծվի, կամ ազատագրված տարածքներ վերադարձող մեր քաղաքացիների համար վտանգներ ի հայտ գան», — հայտարարել էր Ադրբեջանի նախագահը:

 

azatutyun.am

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…